Քննարկում են

17/11/2006

Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է քննարկել ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարության հարցը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ գտնում են, որ ԱՊՀ-ի կազմում մնալն այլեւս աննպատակահարմար է, սակայն «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցությունը հակառակ կարծիքի է: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները համոզված են, որ ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը չի կարելի արհեստականորեն արագացնել եւ պետք է սպասել այնպիսի պահի, երբ դա չի վնասի Վրաստանի շահերին: