Իշխանությունները պարտվեցին

17/11/2006

Նախօրեին ԱՄՆ-ում կայացած Սենատի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընտրություններում նկատելի հաջողության է հասել դեմոկրատական կուսակցությունը: Դեմոկրատները մեծամասնություն են կազմել Ներկայացուցիչների պալատում եւ շատ մոտ են հաղթանակին նաեւ Սենատում: Ի դեպ, այս դեպքում դեմոկրատները չեն բացառել նաեւ, որ հնարավոր է բարձրացնեն նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի հարցը: Վերջին տասնամյակում առաջին անգամ ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը եւս կղեկավարեն դեմոկրատները:

Երեկ ուշ երեկոյան Դեմոկրատական կուսակցությունը պահանջեց ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը: Նշենք, որ Դեմոկրատները Ռամսֆելդին անվանում են «Իրաքի հակամարդկային պատերազմի ճարտարապետ»: Քիչ անց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց Ռամսֆելդի պաշտոնանկության մասին: «CNN»-ի հաղորդմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար կնշանակվի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը: