Կոչ Թուրքիային

17/11/2006

Երեկ Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել մինչեւ դեկտեմբերի կեսերը բացել իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար: «Ստանձնած պարտավորությունների անթերի կատարման ձախողումը կազդի Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների ողջ ընթացքի վրա»,- ասված է երեկ Բրյուսելում հրապարակված զեկույցում: Եվրահանձնաժողովը նաեւ Թուրքիայից պահանջել է վերանայել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվել են մի շարք մտավորականներ, որոնց կարծիքը չի համընկել պաշտոնական դիրքորոշման հետ: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որեւէ դրույթ զեկույցում չկա: