Ամուսնական երկու պայմանագիր

07/05/2005

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է ամուսնական
պայմանագրի կնքման երկու դեպք: Ըստ Արդարադատության նախարարության
նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի, ամուսինները եղել են հայ, բայց ոչ
ՀՀ քաղաքացի: Ամուսինների միջեւ կնքված պայմանագիրը վերաբերել է
հիմնականում մինչամուսնական եւ համատեղ ձեռք բերված գույքի տնօրինման եւ
համատեղ ապրելու խնդիրներին: Տիկին Գաբոյանի ասելով՝ ամուսնական
պայմանագրի կնքման պահանջարկ չկա ոչ միայն նրա համար, որ դա հայերի համար
անսովոր երեւույթ է, այլ՝ որ գործող օրենսդրությունը նման հնարավորություն
չի տալիս: Դա հնարավոր կլինի «Ընտանիքի մասին» օրենքի ընդունումից հետո
միայն: