Տրամվայի տակ ընկած 3

10/11/2006

Հենց այսպես կարելի է անվանել այն գնահատականը, որը մեր երկրին ու մեզ մոտ իբր իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարին տվել է «Transparensy International» միջազգային կազմակերպությունը։ 2.9 միավոր, որը նշանակում է, որ կոռուպցիան մեր երկրում խիստ տարածված է։ Գնահատված 163 երկրների ցուցակում Հայաստանին «ընկերակցում են» Արգենտինան, Բոսնիա-Հերցեգովինան, Էրիթրեան, Սիրիան եւ Տանզանիան։ Այս երկրների հետ միասին մենք կիսում ենք 93-րդ տեղը՝ անցյալ տարվա 88-րդի փոխարեն։