Պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ՀՀ հաջորդ նախագահը պետք է անպայման հայաստանցի լինի, ասել է, թե, իհարկե, պետք է այդպես լինի: «Հայաստանի նախագահը չի կարող լինել մեքսիկացի: Իհարկե, հայաստանցի պետք է լինի»,- նշել է նա: Ս. Սարգսյանը վստահ է, որ «41 ընդդիմադիր օպերացիան» չի լինելու, որովհետեւ ամբողջ ընդդիմության մեջ, ըստ նրա, երկու-երեք հոգի են, որ կարող են անցնել մեծամասնականով: