Մամեդյարովը բավարարված է

10/11/2006

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բավարարված է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ռուսաստանի կատարած միջնորդական դերով: «Ռուսաստանը սկսել է կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ: Բանակցություններին իմ մասնակցության տարիներին` վերջին երկու տարվա ընթացքում, եւ՛ ընդհանուր առմամբ, եւ՛ համանախագահների մակարդակով ռուս դիվանագետներն իսկապես էական գործունեություն են ծավալել եւ աջակցում են գործընթացին»,- «Ինտերֆաքսին» ասել է Մամեդյարովը: Նա առանձնացրել է Ռուսաստանի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների «Պրահայի գործընթացի» սկզբում, երբ սահմանվել էին հակամարտության կարգավորման 8-9 հիմնական սկզբունքները: