«Հացադուլը նրանց իրավունքն է»

10/11/2006

«Հացադուլը չի կարող միջոց դառնալ լրացուցիչ արտոնություններ ստանալու համար»,- այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանը՝ պատասխանելով «ԱրմԻնֆո»-ի այն հարցին, թե ինչ միջոցառումների արդյունքում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 24 ցմահ ազատազրկվածների հայտարարած հացադուլը տեւել է ընդամենը 2 ժամ: «Բազմիցս ենք ասել, որ հացադուլ հայտարարելը եւ դադարեցնելը դատապարտյալի իրավունքն է։ Տվյալ դեպքում ցմահ ազատազրկվածները դադարեցրել են հացադուլը սեփական դիմումների համաձայն՝ առանց նախապայմանների։ Նշեմ նաեւ, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է գիտակցի, որ հացադուլը չի կարող միջոց դառնալ լրացուցիչ արտոնություններ ստանալու համար»,- ասել է Ա. Ոսկանյանը։