Երկօրյա այցով երեկ Իլհամ Ալիեւը մեկնել է Բրյուսել: Ըստ «Ինտերֆաքսի», Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասել է, որ այցի նպատակը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումն է: «Ադրբեջանի նախագահի այցը նպատակ է հետապնդում բարձրացնել Եվրամիության հետ հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում, հատկապես «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում»,- ասել Մամեդովը` հավելելով, որ բրյուսելյան այցից անմիջապես հետո Իլհամ Ալիեւը մեկնելու է Մոսկվա: