Ադրբեջանական «Trend» գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությանը, տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, Եվրոպայի հարցերով նախարար Ջեֆ Հունը խորհրդարանում հայտարարել է, թե Լոնդոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին: Նախարարը նաեւ ասել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հունը հայտարարել է նաեւ, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատողական կազմավորումները: Լոնդոնը ճանաչում է նաեւ Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը եւ չի սատարում չեչեն անջատողականներին: