«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնն առողջական վիճակի վատթարացման պատճառով երեկ տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Շարոնի սրտի վիճակի վատթարացման պատճառ է դարձել վարակը: Իսրայելի նախկին վարչապետը կաթվածահար է եղել հունվարի 4-ին եւ մինչ օրս գիտակցության չի եկել: