Երկու անգամ

04/11/2006

Մինչեւ այս տարվա վերջը ԱՊՀ-ի անդամ երկրների առաջնորդները կհանդիպեն եւս երկու անգամ: Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին ԱՊՀ գագաթնաժողով է նախատեսված Մինսկում, իսկ դեկտեմբերին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները կհավաքվեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ նշելու ԱՊՀ-ի կազմավորման 15-ամյակը: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը մինչեւ այս տարեվերջ առնվազն երկու անգամ հանդիպելու հնարավորություն ունեն: