ԿԲ-ն վճռական է

04/11/2006

«Հայաստանի Կենտրոնական բանկը վճռական քաղաքականություն է վարում սղաճը զսպելու ուղղությամբ»,- երեկ Միջպետական բանկի խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւը: Նա նաեւ ավելացրել է, որ բարձր մակրոտնտեսական ցուցանիշների եւ ցածր սղաճի պայմաններում ազգային տարադրամի արժեւորումը բնական գործընթաց է, որը իր հերթին հանգեցնում է աճի ավելի ցածր տեմպերի, այսպես կոչված, ոչ առեւտրային ոլորտներում: «Այնուամենայնիվ, Հայաստանի իրական հատվածը արագ է հարմարվում նման գործընթացներին»,- նշել է Սերգեյ Իգնատեւը: Իսկ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը կանխատեսել էր, որ առաջիկա 1 տարում մեզ մոտ գնաճը կլինի 4 ՞1,5 տոկոս: Որոշ պաշտոնյաների կանխատեսմամբ, մինչեւ տարվա վերջ կունենանք 6 % գնաճ: Իսկ դա փոքր թիվ չէ, մանավանդ, որ իրական պատկերը չի ներկայացնում: Որոշ փորձագետների կարծիքով, այս տարի գնաճն ավելի բարձր է եղել, քան պաշտոնական ցուցանիշը: