Վրացական «Ռեզոնանսի» թերթը տեղեկացնում է, որ Հայֆայում էներգետիկ համաժողովի ժամանակ Իսրայելի ենթակառույցի նախարար Բենիամին Բեն Էլիզերն ասել է, թե իր երկիրը խնդրում է քննարկել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարին Իսրայելի միանալու հնարավորությունը: «Իսրայելը պատրաստ է միանալ ոչ միայն այդ նախագծին, այլ նաեւ ասիական ուղղությամբ կասպիական էներգակիրների տեղափոխման նախագծերին»,- ասել է իսրայելցի պաշտոնյան: Հիշեցնենք, որ վերջերս «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ին միացավ նաեւ Ղազախստանը: