Քոչարյանը` աշխատանքային, իսկ Ալիեւը` մասնավոր այցով

04/11/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Մոսկվա, ինչպես հայտնի է, նախատեսվում էր իրականացնել երկու օրվա ընթացքում։ Սակայն, ինչպես երեւում է, երկու օրը չբավարարեց բոլոր նախատեսված եւ բուն այցի ընթացքում ծագած նոր հարցերը քննարկելու եւ դրանց լուծումներ տալու համար։ Ամեն դեպքում, մեր աղբյուրների հավաստմամբ` Ռոբերտ Քոչարյանի այցի օրերին, տարօրինակ զուգադիպությամբ, Մոսկվայում մասնավոր այցով «Մարիոթ-Ավրորա» հյուրանոցում էր իջեւանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Արդյոք հանդիպե՞լ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այդ օրերին, եւ արդյոք դրանով չէ՞ր պայմանավորված Ռ. Քոչարյանի աշխատանքային այցի մեկօրյա երկարաձգումը, մեր աղբյուրը չի մանրամասնում։

Տ. Խ.