Բնակելի շենք՝ սպաների համար

04/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Պաշտպանության բանակը (ՊԲ) շարունակում է բնակելի շենքեր կառուցել բանակի սպայական կազմի համար: Օրերս ՊԲ կողմից կառուցված բնակելի շենքի հանդիսավոր բացում տեղի ունեցավ Մարտունի քաղաքում: Մարտունու շրջանում սա սպաների ընտանիքների համար կառուցված թվով 2-րդ բնակելի շենքն է: Բացմանը ներկա էին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը, շրջվարչակազմի ղեկավարը, Մարտունու քաղաքապետը, ինչպես նաեւ՝ տեղի բնակիչներ: ՊԲ հրամանատարը, շնորհավորելով սպաներին եւ նրանց ընտանիքներին, անձամբ բոլորին հանձնեց նոր բնակարանների բանալիները: Նա նաեւ տեղեկացրեց, որ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար տներ կառուցելու նպատակով 2005թ. հատկացվել է 4,5 մլն դրամ, իսկ սպաների համար՝ 7,5 մլն դրամ, իսկ 2006-ին՝ 6,5 մլն ծախսվել է զոհվածների ընտանիքների համար, սպաների համար՝ 1մլրդ 2մլն դրամ:

Երկհարկանի նորակառույց շենքի 1, 2 եւ 3 սենյականոց բոլոր բնակարանները շատ հարմարավետ են, խոհանոցները կահավորված են ժամանակակից կահույքով: Շենքն ունի նաեւ հանդիսությունների սրահ: