Երրորդ ուժ

03/11/2006

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ձեւավորենք երրորդ ուժ: Այդ երրորդ ուժն առնվազն երրորդ տեղ է վերցնում ընտրության արդյունքում, եթե այդ ընտրություններն ընդհանրապես կայանան»,- երեկ հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Նրա խոսքերով՝ հենց այդ երրորդ ուժի ներկայացուցիչն էլ դառնալու է 2008 թվականի նախագահի ընտրության հիմնական թեկնածուն: Ըստ Ա. Սարգսյանի, առաջին երկու ուժերն էլ լինելու են ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը»: