Ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովը պատրաստվում է վաճառել «Սեւերստալ» ընկերության իր բաժնետոմսերի մի մասը: Նա ցանկանում է վաճառել 1.88 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերի փաթեթ, որը կազմում է ընկերության բաժնետոմսերի 15%-ը: Գործարքը կատարելուց հետո Մորդաշովի մոտ կմնա «Սեւերստալի» բաժնետոմսերի 70%-ը: Վաճառքից ձեռք բերված գումարը կներդրվի արդյունաբերական տեխնոլոգիաների բարելավման մեջ: Գործարքով արդեն հետաքրքրվել են Սիթիգրուպը, Դոյչե Բանկը եւ ՈՒԲՍ ներդրումային բանկը: «Սեւերստալը» Ռուսաստանի պողպատ արտադրող ամենամեծ ընկերությունն է: Նրան են պատկանում նաեւ մի շարք ածխի հանքեր, նավահանգիստներ, ավտոարտադրող գործարաններ եւ տրանսպորտային ընկերություններ: «Սեւերստալը» մասնաճյուղեր ունի բանկային եւ ապահովագրական շուկաներում: Ընկերության հիմնական ֆինանսները կենտրոնացած են Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՄՆ-ում: