Ֆիլմ Չե Գեւարայի մասին

03/11/2006

Հոլիվուդյան ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգն էկրանավորում է մեծ հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի կենսագրությունը: Հաշվի առնելով վերջինիս անձի մեծությունը` ռեժիսորը մտադիր է նրա կյանքի պատմությունը պատմել երկու ֆիլմերում: «Արգենտինա» անվանումը կրող առաջին ֆիլմի գործողությունները կսկսվեն այն պահից, երբ 1956թ. Չեն իր կողմնակիցների հետ Մեքսիկայից տեղափոխվեց Կուբա եւ երկու տարի հետո Ֆիդել Կաստրոյի հետ վերացրեց Բատիստայի ռեժիմը: «Պարտիզան» անվամբ երկրորդ ֆիլմը կպատմի 1964թ. հեղափոխականի նյույորքյան այցի մասին, երբ Չե Գեւարան ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ասամբլեայում եւ ողջունվեց ամերիկյան հանրության կողմից: Սոդերբերգի ֆիլմի (որի բյուջեն գնահատվում է 70 մլն դոլար) գլխավոր դերում հանդես կգա Բենիսիո դել Տորոն: Նկարահանվելու են նաեւ Խավիեր Բարդեմը, Ֆրանկա Պոտենտեն, Բենջամին Բրատը, Ջուլյա Օրմոնդը եւ այլք: Նկարահանումները կսկսվեն 2007թ. մայիսին Մեքսիկայում եւ կշարունակվեն լատինաամերիկյան այլ երկրներում: