Բուլղարիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Գեորգի Պրվանովը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 75,9%-ը: Նրա մրցակիցը` «Ատակա» ազգայնական կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է ձայների 24%-ը: «Մենք ակնկալում էինք լավ արդյունքներ եւ հասանք դրան»,- երեկ ասել է Գ. Պրվանովը: Վերջինս Բուլղարիայի առաջին նախագահն է, որը վերընտրվել է երկրորդ ժամկետի համար: