Աննի Ժիրարդոն ոգեւորել է Լուժկովին

01/11/2006

Լեգենդար ֆրանսիացի դերասանուհի Աննի Ժիրարդոն իր ծննդյան 75-ամյա հոբելյանը տոնել է Մոսկվայում: Դերասանուհու համար սկզբում ստեղծագործական երեկո են կազմակերպել «Հոկտեմբեր» կինոթատրոնում, իսկ հետո` խնջույք թանկարժեք ռեստորանում: Ժիրարդոն շոյվել է ընդունելությունից եւ ասել, որ չի փոշմանել, որ հեռու է իր հայրենիքից: Դերասանուհուն մեծարելու է եկել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա Ժիրարդոյին առաջարկել է ապրելու նպատակով տեղափոխվել Մոսկվա: Դերասանուհին գլխով համաձայնության նշան է արել, իսկ ոգեւորված Լուժկովը բեմից աստիճաններով իջնելու փոխարեն` թռել է դահլիճ: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ժիրարդոյի դուստրը հայտարարեց, որ դերասանուհին անբուժելի հիվանդությամբ է տառապում: