Տվեցին «Գազպրոմին»

31/10/2006

«Գազպրոմ» ԲԲԸ-ի Տնօրենների խորհուրդը համաձայնություն է տվել «Գազպրոմի» կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման ձեռքբերմանը: Այդ գործարքի արդյունքում «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» մասնաբաժինը 45%-ից կդառնա 58%: Այս պահին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 45%-ի սեփականատերը «Գազպրոմն» է, 45%-ինը` ՀՀ կառավարությունը, իսկ 10%-ինը` նավթագազային «Իտերա» կազմակերպությունը: «ՀայՌուսգազարդի» բաժանորդների թիվը 430.000 է: Վերջին 4 տարիներին ընկերությունը ՀՀ-ում կատարել է 80 մլն դոլարի ներդրում, որից ավելի քան 60 մլն-ն` ուղղակիորեն գազիֆիկացման համար: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» գործունեության ընդլայնմանը, ապա հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «ավելի տրամաբանական» կլինի, եթե Իրան-Հայաստան գազամուղը տրվի «ՀայՌուսգազարդին»: