Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ հայկական զինված ուժերը սկսել են լրացուցիչ զրահատեխնիկա եւ զորքեր բերել Ադրբեջանի «գրավյալ» տարածքներ: Ըստ APA-ի, զրահատեխնիկայի եւ զորքերի կուտակում է նկատվում ճակատային գծի Աղդամի շրջանի հատվածում: Դիտվում է նաեւ բեռնատարների անընդհատ տեղաշարժ դեպի ճակատային գիծ: Ըստ ադրբեջանական գործակալության, հայկական զինված ուժերն ուժեղացնում են Ադրբեջանի «գրավյալ» տարածքներում իրենց դիրքերը 2005թ. դեկտեմբերից սկսած: