Իրանը գազ է մղել ցենտրիֆուգների մեջ ուրանի հարստացման համալիրում՝ հակառակ ՄԱԿ-ի զգուշացումների: Անանուն մի պաշտոնյա Իրանի կիսապաշտոնական «ԻՍՆԱ» գործակալությանը հայտնել է, որ գազով է լցվել ցենտրիֆուգների երկրորդ շարքը, եւ ուրանի հարստացման աշխատանքները հաջողությամբ առաջ են տարվում: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, աշխարհի տերություններն աշխատում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված մի նախագծի վրա, որը սահմանափակ պատժամիջոցներ է նախատեսում Իրանի հանդեպ, եթե այդ երկիրը չհրաժարվի ուրանի հարստացման ծրագրից: Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանն ատոմային ռումբ է մշակում: