Բողոքի ցույց

31/10/2006

Երեկ Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն հոկտեմբերի 11-ին Երեւանում Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար կալանավորված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել Վ. Չախալյանին, հակառակ դեպքում սպառնացել են դիմել «այլ միջոցների»: