Դոլարային հոսք՝ հօգուտ եվրոյի

31/10/2006

ԱՄՆ-ի Դաշնային ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի) նախկին ղեկավար Ալան Գրինսփանը, ով գրեթե 20 տարի գլխավորել է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը, զգուշացրել է ամերիկացի ֆինանսիստներին, որ աշխարհում այժմ սկսվել է ֆինանսական ռեսուրսների հոսք դոլարից դեպի եվրո: Գրինսփանի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսության վիճակը «վատ չէ», եւ Իրաքի ու Աֆղանստանի պատերազմները դրա վրա չեն ազդել: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, նա նաեւ կարծիք է հայտնել, որ արդյունաբերական արտադրությունը՝ որպես տնտեսական աճի գործոն կորցնում է իր նշանակությունը ԱՄՆ-ի համար: «Արդյունաբերական արտադրությունը, փաստորեն, 19-րդ եւ 20-րդ դարերի տեխնոլոգիան է»,- ասել է Ա. Գրինսփանը: