Պուտինյան վիրուս

31/10/2006

Հակավիրուսային «Կասպերսկի» լաբորատորիայի մասնագետները զգուշացնում են, որ ինտերնետում ի հայտ է եկել նոր վիրուս, որը գործում է տեղեկատվություն հաղորդող նամակի տեսքով: Նամակը հայտնում է ՌԴ նախագահի մահվան մասին: Վիրուսը տարածողներն այդ բովանդակության նամակներ ուղարկել են համակարգիչներից օգտվողներին նույնիսկ այն ժամանակ, երբ ՌԴ նախագահն ուղիղ եթերում պատասխանելիս է եղել քաղաքացիների հարցերին: Նամակը բացելու համար վիրուսակիրները պետք է սեղմեն դրա վրա, ինչից հետո, ենթադրվում է, որ իբր թե պետք է բացվի BBC-ի կայքէջը: Իրականում բացվում է ռուսական մի կայք, որից էլ տարածվում է TrojanDownloader.Win32. Agent.uj վիրուսը: