Դեկտեմբերին գալիս է իրանական գազը

29/10/2006

Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի շինարարության պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը «Ռեգնումին» հաղորդել է, որ գազամուղով իրանական գազը Հայաստան կմտնի նախատեսված ժամկետներից շուտ` դեկտեմբերի 20-ից: Ս. Աբրահամյանն ասել է, որ Մեղրի-Քաջարան 40 կմ-անոց հատվածի 38 կմ-ի շինարարությունն արդեն ավարտված է: Այդ հատվածի աշխատանքները գնահատվում են 35 մլն դոլար, որի 80%-ը վարկի տեսքով հայկական կողմին տրամադրել է Իրանի զարգացման բանկը, իսկ մնացածը հատկացվելու է սեփական ռեսուրսներից: