«Գազամուղը որեւէ մեկին չենք տվել»

29/10/2006

Հրադադարի պայմանագիրը դուք եք ստորագրել, հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիրն էլ դուք ստորագրեք: Պատասխանելով այս հարցին՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ ասել է. «Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը, միգուցե…»: «Իսկ այն ժամանակ ինքը կլինի՞ ՀՀ նախագահ» հարցին էլ Ս. Սարգսյանը պատասխանել է. «Չգիտեմ: Եթե օգնեք, որպեսզի 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեն լավ, թափանցիկ, ազատ, արդար, այն ժամանակ կտեսնենք, որոշում կկայացնենք»:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը երեկ նաեւ վստահեցրել է, թե մեր երկիրն Իրան-Հայաստան գազամուղը որեւէ մեկին չի տվել: «Մի բան կարող եմ ասել, մենք Իրան-Հայաստան գազամուղը որեւէ մեկին չենք տվել: Որեւէ փաստաթուղթ չկա»,- ասել է Ս. Սարգսյանը՝ խոստանալով խնդրել «ՀայՌուսգազարդի» ղեկավարին, որպեսզի նա ամենայն մանրամասնությամբ այդ խնդիրների մասին խոսի: