Ադրբեջանը չի նպաստում

29/10/2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, համոզմունք է հայտնել, որ «հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների միջոցով»: Սակայն, Ս. Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի քաղաքականությունը չի նպաստում նման լուծմանը: «Այսօր պաշտոնյաները (Ադրբեջանի.-խմբ) խոսում են պատերազմի վերսկսման մասին: Վերջին տարվա ընթացքում կրկնապատկել են իրենց ռազմական ծախսերը»: Նա փաստում է, որ չեզոք փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանը դեռեւս անկարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով: «Եթե մարտերը վերսկսվեն, Հայաստանը կրկին առավելության կհասնի: Անկախ արդյունքից` պատերազմը հարված կլինի երկու կողմերի համար»,- ասել է Ս. Սարգսյանը: