Gallup բալթյան ինստիտուտի կողմից այս տարվա օգոստոսին Հայաստանում անցկացված հարցման տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակիչների մեծ մասը դրական է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 18 տարեկանից բարձր 1200 բնակիչ, որից 95 տոկոսն այս կարծիքին է: Միայն 3%-ն է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վատ համարում: Հարցման մասնակիցների 80%-ը Իրանի հետ հարաբերությունները համարում է լավ, 13%-ը՝ վատ: Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները լավ է որակել 87%-ը, վատ՝ 7%: 66%-ի կարծիքով մենք լավ հարաբերությունների մեջ ենք ԱՄՆ-ի հետ։ 21%-ի կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները վատ են:
46%-ը Վրաստանի հետ հարաբերությունները լավ է համարում, 45%-ը՝ վատ: 7%-ը Թուրքիայի հետ հարաբերությունները լավ է համարում, 90%-ը՝ վատ: 97%-ը Ադրբեջանի հետ հարաբերությունները վատ է համարում, իսկ 1%-ը՝ ո՛չ վատ, ո՛չ լավ: