Թանկարժեք ընտրություններ

29/10/2006

2006թ. նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի Կոնգրեսի Ստորին եւ Վերին պալատների ընտրությունները ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկ միջանկյալ խորհրդարանական ընտրություններն են լինելու։ Այսպիսի եզրակացության են եկել Center for Responsive Politics հետազոտական ընկերության փորձագետները, որոնց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Financial Times թերթում: Ըստ այս ուսումնասիրության՝ բոլոր թեկնածուների ծախսերն ավելի քան 2,6 միլիարդ դոլար են, ինչը 2002թ. ընտրությունների համեմատ 18 տոկոսով ավելին է։ Հանրապետականների ծախսերը կկազմեն 1,4 միլիարդ դոլար, իսկ նրանց հակառակորդների՝ դեմոկրատների ծախսերը կկազմեն մոտ 1,2 միլիարդ դոլար։ 2006թ. միջանկյալ ընտրություններում Ներկայացուցիչների պալատում կառաջադրվեն 435, իսկ Սենատում` 35 տեղ։ Բացի այդ, ԱՄՆ-ի 36 նահանգներում կընթանան նահանգապետերի ընտրությունները։