«Սպորտն ընդդեմ ծխախոտի-2006» փառատոնի շրջանակներում երեկ տարբեր սպորտային ֆեդերացիաների անդամներ Աբովյան փողոցով երթ էին կազմակերպել մինչեւ Հանրապետության հրապարակ: Ճանապարհին պատանի սպորտսմենները ծխողներին խնդրում էին ծխախոտը հանգցնել միջոցառման համար հատուկ պատրաստված արկղերում: Հետաքրքիր է, որ այս առաջարկին հետեւում էին նաեւ արտասահմանցիները, ոստիկանության աշխատակիցները: Այնուհետեւ Հանրապետության հրապարակում կարճատեւ ցույց տեղի ունեցավ, որտեղ միջոցառման կազմակերպիչները խոսում էին ծխախոտի վտանգավոր ազդեցության մասին: