Վիկ Դարչինյանը ձգտում է բարձունքի

29/10/2006

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի եւ միջազգային կազմակերպության 51 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց հետո երեկ Երեւանում նորից նշեց, որ ձգտում Է իր քաշային կարգում բացարձակ չեմպիոնի կոչմանը, դրա համար ցանկություն ունի հաղթել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երրորդ՝ համաշխարհային ֆեդերացիայի վարկածով եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա ասաց, որ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մրցամարտն այս քաշային կարգում կարող է չիրականանալ եւ, ըստ ամենայնի, կփոխի իր ներկայիս քաշային կարգը` ավելի ծանր քաշային կարգ անցնելով: Վ. Դարչինյանը եւս մեկ անգամ նշեց Հայաստանում իր անվան ակումբի գործունեության կարեւորության մասին: Նա ասաց, որ ապագայում նույնպես բարձր կպահի Հայաստանի մարզական դրոշը եւ, գտնվելով շատ լավ մարզավիճակում, արդեն նախապատրաստվում է հերթական մրցամարտերին: