Հոկտեմբերի 22-ին Երեւանի Դիմիտրովի փողոցի վրա գտնվող թիվ 2 պոլիկլինիկայի մասնաշենքի հարակից տարածքում, գլխավոր մուտքից 80 մետր հեռավորության վրա, հողակույտերի եւ թփուտների մեջ հայտնաբերվել է արական սեռի նորածնի դիակ: Փաստի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ: