Ուժով չեն կարող՝ փողով են առնում

07/05/2005

Վրաստանում ընթացող սեփականաշնորհման գործընթացի մասնակիցներից
ամենաակտիվը ռուսական ընկերություններն են: Ռուսական ընկերությունները
գնել են «Վրացածուխ» ընկերությունը, որին պատկանում է Տկվարչելի
ածխահանքերի շահագործման իրավունքը, մանգանի հանքը եւ հարստացուցիչ
կոմբինատը, Վարցիխի ՀԷԿ-ը, Քութաիսիի մեքենաշինական գործարանը: Այս պահին
ռուսներն ակտիվ բանակցություններ են վարում վրացական կողմի հետ՝ Թբիլիսիին
էլեկտրաէներգիա մատակարարող «Թելասի» ընկերությունը եւ Ինգուրիի ՀԷԿ-ը
ձեռք բերելու ուղղությամբ: Ի դեպ, Ինգուրիի ՀԷԿ-ն արտադրում է Վրաստանի
հիդրոէներգիայի կեսից ավելին: Այս միտումը շարունակվելու դեպքում՝
Վրաստանի տնտեսության մենաշնորհային հատվածը ամբողջովին կհայտնվի ռուսական
կապիտալի հսկողության ներքո՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետեւանքներով: