Տյումենի մարզի Ներքին գործերի վարչությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 7-8-ին Բոգադինսկի ավանում կենցաղային բնույթի երկու ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ռուսների միջեւ: Մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով: «Նովիե իզվեստիա» թերթի տեղեկություններով էլ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ մի աղջկա պատճառով հայաստանցի մի երիտասարդ վիճել է տեղացիներից մեկի հետ: Երկու կողմերը հավաքել են իրենց ընկերներին եւ ծանոթներին, ինչից հետո կռիվն ավելի մեծ ծավալ է ստացել: Որոշ տվյալներով՝ զանգվածային բախումներին մասնակցել է մոտ 200 մարդ: Տեղի իշխանությունները պնդում են, որ այժմ ամեն ինչ հանդարտվել է: 20 մարդ ձերբակալվել է: