«Միասնական Ջավախք» կազմակերպությունը չի փորձում համագործակցել այդ ուժերի հետ: Փորձում է գտնել այլ կուսակցություն, այլ ելքեր, որպեսզի ինքը սեփական ուժերով մասնակցի ընտրություններին: Փաստն այն է, որ իրենք ընտրություններում, իրենց իսկ ասելով, պարտվել են»: Այս կարծիքին են «Հզոր Հայրենիք» կուսակցությունում: Նախօրեին ՀՀ ԱԺ 15 պատգամավորներ հանդես են եկել «Միասնական Ջավախքի» անդամ Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով: Հիշեցնենք, որ Վ. Չախալյանը ձերբակալվել է Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար: