Վտարվում են

22/10/2006

Առաջիկա օրերին Կրասնոդարի երկրամասից կվտարվեն ու իրենց երկրներ կուղարկվեն այնտեղ ապօրինաբար բնակվող Հայաստանի 7 եւ Վրաստանի 8 քաղաքացիներ: «Ռեգնումի» փոխանցմամբ, վտարումը տեղի է ունենում Կուբանում շարունակվող «Միգրանտ» գործողության շրջանակներում, որի նպատակն է` հայտնաբերել ՌԴ տարածքում ապօրինաբար աշխատող օտարերկրացիներին: Վտարվողների մեծամասնությունը չունեն գրանցում, աշխատանքային գործունեության թույլտվություն եւ անձը հաստատող փաստաթղթեր: