Ցուցակդ հրապարակի

22/10/2006

ԼՂՀ «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը գտնում է, որ այս պահին շատ կարեւոր է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանրության սեփականությունը դարձնի այն պատգամավորների անունները, ովքեր փորձել են իրեն մղել հակաօրինական քայլերի եւ կասկածի տակ դնել ժողովրդավարության անշրջելիությունը, ինչի մասին նա վկայել է իր` հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ: «Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ ամեն ինչից զատ` ընտրողները պիտի իմանան, թե իրենց ընտրյալի դիրքորոշումն ինչպիսին է այս հարցում: Ստվեր է նետվել պատգամավորական ամբողջ «կորպուսի» վրա, եւ կարծում եմ, որ «ցուցակի» մեջ չմտած պատգամավորները պիտի շահագրգռված լինեն «ցուցակի» հրապարակմամբ»,- ասել է Գ. Բաղդասարյանը: