Սահակաշվիլին շտապում է

22/10/2006

Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է խորհրդարան ներկայացնել սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, որն առաջարկում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կազմակերպել միաժամանակ՝ 2008-ին։ Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության համաձայն՝ Վրաստանում նախագահի ընտրությունները պետք է կայանան 2009-ին։ «Քանի որ այն պահանջում է լրացուցիչ ֆինանսներ, ինչպես նաեւ՝ լրացուցիչ լարվածություն հասարակության շրջանում, ես որոշեցի մեկ տարի շուտ անցկացնել նախագահական ընտրությունները՝ խորհրդարանականի հետ համատեղ, եւ, հույս ունեմ, որ խորհրդարանը կաջակցի իմ այս որոշմանը»,- ասել է նա։ Նաեւ նշել է, որ հարցը քննարկվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ, ով նույնպես իր հավանությունն է տվել այս նախագծին։