Վաշինգտոնը չի վերանայելու իր դիրքորոշումը

22/10/2006

«ԱՄՆ-ը չափազանց անհանգստացած է վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրների առկայությունից: Հատկապես վրդովեցնող է Մոսկվայում` հայրենիք արտաքսվելուց առաջ, Վրաստանի քաղաքացու մահվան փաստը: Մենք վրդովված ենք ՌԴ-ում վրացիների եւ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքից եւ Վրաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներից: Քաղաքացիներին էթնիկական հատկանիշով նեղելն անթույլատրելի է՝ դա խնդրի լուծում չէ, եւ զգացողություն է ստեղծում, որ գտնվում ես այլ դարում եւ այլ վայրում»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը: Նա վստահեցրել է, որ Վաշինգտոնը երբեք ետ չի կանգնի եւ չի վերանայի Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, ինչպես համարում է պաշտոնական Թբիլիսին, ռուս-վրացական հարաբերությունների սրման սկզբնապատճառն է: