Հոկտեմբերի 14-17-ը Ռուսաստանում տեղի ունեցած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ 38 տոկոսը կողմ է վրացիների՝ Ռուսաստանի տարածքից վտարմանն՝ անկախ այն բանից՝ ազգությամբ վրացիներն ունե՞ն ՌԴ քաղաքացիություն, թե՞ ոչ։ «Գազետայի» փոխանցմամբ, 13 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին, իսկ 49 տոկոսի կարծիքով՝ վրացիներին վտարելու անհրաժեշտություն չկա։ Հարցվածների 55 տոկոսը համոզված է, որ ռուս-վրացական հարաբերությունների սրումը կհանգեցնի ազգայնամոլության եւ ծայրահեղականության։
Յուրաքանչյուր երկրորդը մեղադրում է Վրաստանին երկու պետությունների հարաբերությունները սրելու մեջ (51 տոկոս), իսկ 52 տոկոսի կարծիքով՝ Մոսկվան համարժեք պատասխան է տվել Վրաստանին։ 18 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ռազմական գործողություններ ծավալի Վրաստանի նկատմամբ, իսկ 71 տոկոսը բացասաբար է վերաբերվում ռազմական գործողությունների կիրառմանը։