«Հայաստան» հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանի գնահատմամբ, Արկադի Ղուկասյանի՝ երրորդ անգամ չառաջադրվելու մասին հայտարարությունը «միանգամայն հիմնավորված է»: ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը մասնավորապես ասել է. «Ինքը շատ հիմնավորված պատասխան է տվել, որ կա Ղարաբաղի իմիջի խնդիր, եւ, իսկապես, այս տարիների ընթացքում Ղարաբաղն իրեն ցույց է տվել որպես ժողովրդավարության երկիր, եւ ես կարծում եմ, որ նրա տեսակետը հիմնավորված է»:
Իսկ շրջանառվող լուրերին ի պատասխան, թե ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտոնավարման ավարտից հետո կարող է նշանակվել իր՝ «Հայաստան» հիմնադրամի նախագահի պաշտոնին. Ն. Մելքումյանն ասել է. «Չգիտեմ, չգիտեմ: Ինձ համար դա շատ անիրական, շատ անհեթեթություն է թվում»: