ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պնդում է, թե տվյալներ ունի, որոնց համաձայն, 1929 թվականին Հայաստանի տարածքը եղել է 35,9 հազար քառակուսի կիլոմետր (ներկայումս 29,8 հազար է), եւ այդ տարածքները հիմնականում անցել են Վրաստանին։ Ստացվում է, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կորցրել է 6,1 հազար քառակուսի կիլոմետր տարածք (շատ ավելին, քան Ղարաբաղի տարածքն է), բայց ոչ մեկը դա չի նկատել։
Ուշագրավ է, որ այս անհավանական պատմությունը շրջանառության մեջ է դրվում հենց այն պահին, երբ ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ բարձրաձայն դժգոհում են, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը շարունակում է նորմալ հարաբերություններ պահպանել Վրաստանի հետ։
Տես նաեւ` Հայ-վրացական սահմանային խնդիրներ