«Ինտերֆաքսի»ի փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանը հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով երեկ դիմել է Ռուսաստանի նախագահին եւ խորհրդարանին: Աբխազիայի խորհրդարանի ընդունած որոշման մեջ նշված է. «Դիմել Ռուսաստանի նախագահին, Դաշնային ժողովի Պետական դումային եւ Դաշնության խորհրդին՝ ճանաչել Աբխազիայի Հանրապետության անկախությունը եւ ՌԴ-ի ու Աբխազիայի Հանրապետության միջեւ հաստատել ասոցիացված հարաբերություններ»: Աբխազիայի իշխանությունները պնդում են, թե հանրությունն է խորհրդարանին հորդորել դիմել Ռուսաստանին` նշելով, որ Աբխազիան ցանկանում է Ռուսաստանի հետ պահպանել քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ կապեր: