ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նախօրեին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ահաբեկչության դեմ մղվող պայքարի ընթացքում ձերբակալված կասկածյալներին դատել ռազմական դատարաններում: Օրենքը կասկածյալներին զրկում է մարդու որոշ իրավունքներից եւ թույլ է տալիս նրանց նկատմամբ կիրառել հարցաքննության կոպիտ միջոցներ: «Այս օրենքը կօգնի, որպեսզի արդարադատության առջեւ կանգնեն նրանք, ովքեր, մեր հետախուզության տվյալներով, կազմակերպել էին 3 հազար անմեղ մարդկանց սպանությունը»,- հայտարարել է Բուշը: Օրենքը քննադատվում է իրավապաշտպան կազմակերպությունների եւ դեմոկրատների կողմից: