Ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի հավաստմամբ, առաջիկա 5 տարիներին Ռուսաստանում գազի գինը կարող է աճել 500 տոկոսով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վագիթ Ալեքպերովը նաեւ նշել է, թե հաջորդ տարի գազի գինը Ռուսաստանում կաճի երկու անգամ: Միեւնույն ժամանակ Ալեքպերովը հայտնել է, որ անցած տարվա ընթացքում գազի արդյունահանումը Ռուսաստանում ավելացել է 300 տոկոսով: