Գիտնականները ահազանգում են, որ Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկին՝
Վենետիկին վտանգ է սպառնում: Վենետիկի ջրանցքները ծանծաղ են դառնում՝ ծովի
մակարդակի հետ համեմատած՝ ջուրը 80 սմ իջել է: Օդերեւութաբաններն ասում
են, որ մեղավոր են նորալուսինը եւ մակընթացությունները: Վենետիկի
քաղաքապետարանը մտահոգված է. շուտով սկսվելու է Վենետիկի հայտնի
դիմակահանդեսը, իսկ բազմաթիվ զբոսաշրջիկներ կարող են եւ չհրապուրվել
անջուր Վենետիկով: Այսօր ջրային տրամվայները դժվարությամբ են ուղեւորներ
տեղափոխում, նույնիսկ ջրային «շտապօգնության» աշխատանքն է խափանվել: Դա
շատ զարմանալի է, քանի որ Նոր տարվա նախօրեին Վենետիկում հերթական հեղեղն
էր գրանցվել, եւ շենքերի առաջին հարկերը ողողվել էին ջրով: Որպեսզի
պատմական եւ ճարտարապետական հազվագյուտ այս քաղաքը փրկվի, իտալական
պետական մարմիններն արդեն սկսել են ամբարտակի կառուցումը, որը կավարտվի
2011 թվականին:
Ն. Հ.