Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակչուհի, 1978թ. ծնված Սիրանույշ Քոչարյանը քացախաթթվի էսենցիա է խմել։ Տուժածը տեղափոխվել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց՝ գիտակցության մթագնումով։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Սիրանույշի խոսքերով` ինքը խմել է ընդամենը մի քանի կում։ Կինը չի բացատրում իր արարքի դրդապատճառները: Ենթադրվում է, որ պատճառներն ընտանեկան են եւ սոցիալական:
Կնոջ առողջական վիճակն այժմ մասնագետները գնահատում են բավարար։ Սակայն հետազոտություններն ու բուժումը շարունակվում է՝ ճշտելու ներքին օրգանների հնարավոր ախտահարումները: